Ուկրաինայի նախկին նախագահը վնասվածքի պատճառով պետական դավաճանության գործով դատարանում վերջին խոսք չի ասի
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շուրջ երեք շաբաթ կգտնվի հիվանդանոցում եւ պետական դավաճանության գործով դատարանում վերջին խոսք չի ասի, հայտնել է «112 Ուկրաինան»՝ վկայակոչելով նրա փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկոյին։
Նրա խոսքով՝ փաստաբանները պատրաստում են դատարանի համար անհրաժեշտ տեղեկանքները։ «Նա չի կարողանում շարժվել, նա, ինչպես բժիշկները հայտնում են, ծանր վնասվածք է ստացել, նա առնվազն 21 օր կմնա հիվանդանոցում։ Մենք համապատասխան փաստաթղթերը կներկայացնենք դատարան»,-ասել է փաստաբանը։
Յանիկովիչը հոսպիտալացվել է Մոկվայում Սկլիֆոսովսկու անվան կլինիկայում։ Լրատվամիջոցները նշում են որ նա կլինիկա է դիմել անշարժացած վիճակում, ողնաշարի ու ծնկի լուրջ վնասվածքի կասկածով։ Նույն օրը Յանուկովիչը տեղափոխվել է մասնավոր կլինիկա։