Լոնդոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ
Լոնդոնի հյուսիսային թաաղմասերից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է առնվազն երեք մարդ: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ ոստիկանությանը հղումով:
Պարբերականի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Էնֆիլդում շաբաթ՝ նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում (երևանյան ժամանակով ժամը 22:00-ին): Երեք մարդ հոսպիտալացվել է, որոնցից երկուսը՝ հրազենային վնասվածքներով:
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը: Այս պահի դրությամբ կասկածյալի ձերբակալության մասին տեղեկություն չի հաղորդվել: