Շատերը, փորձելով սևացնել օրվա իշխանություններին, սկսել են շահարկել հուզական թեմաներ
«Քանի որ մոտակայում ընտրություններ են, կուզենամ մի բան զգուշացնել: Շատերը, փորձելով սևացնել օրվա իշխանություններին, կսկսեն շահարկել հուզական թեմաներ՝ կրոն, եկեղեցի, փոքրամասնությունների համայնքներ և այլն: Դա ձեռնտու տարբերակ է, հատկապես՝ քաղաքական ասելիքի բացակայության պարագայում:
Ովքեր կարդում են սա, թող չտրվեն այդ քննարկումներին: Կան թեմաներ, որոնք 1000 տարի էլ անցնի, մնալու են հուզական և չկա այն ռացիոնալ սահմանը, որտեղ երկու կամ երեք կողմերը կարող են կոմպրոմիսի գալ: Որևէ կուսակցության կամ դաշինքի ձայն տալուց, պարզապես ուշադիր կարդացեք նրանց առաջարկած ծրագիրը, իսկ հետո՝ պահանջեք: Իրավակարգ և իրականում քաղաքական պետություն կառուցելու այլ ուղի չկա»:
Վահրամ Թոքմաջյան. Facebook