Սիրիայում գնդակոծությունների հետևանքով 18 զինծառայող է զոհվել
Սիրիական Լաթաքիա և Հալեպ նահանգներում գնդակոծությունների հետևանքով զոհվել է 18 սիրիացի զիվորական, ևս 2-ը ստացել են մարմնական վնասվածքներ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն:
Սավչենկոյի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում զինյալները բազմիցս կրակ են բացել Հալեպի և Լաթաքիայի մի շարք բնակավարերի ուղղությամբ: «Հալեպի Թել-Ալուշ բնակավայրի գնդակոծության հետևանքով վիրավորել է ՍԱՀ-ի զինված ուժերի մեկ զինծառայող: Լաթաքիայի Սաֆսարա բնակավայրի գնդակոծության հետևանքով զոհվել է ՍԱՀ-ի զինված ուժերի 18 զինծառայող, վիրավորվել՝ 1-ը», - հայտնել է Սավչոնկոն:
Նա նաև հավելել է, որ տվյալ ժամանակահատվածում ռուսական կողմը երկու հումանիտար ակցիա է անցկացրել Դեյր-էլ-Զոր նահանգում և Հալեպից ոչ հեռու գտնվող բնակավայրերից մեկում: