ՔՊ-ն դառնում է ՀՀՇ
«ՔՊ-ն դառնում է ՀՀՇ: Մարդիկ դեմքի խելոք արտահայտությամբ ասում, կամ գրում են: Որ խելոք են, կասկածի տակ չեմ դնում և չեմ կարող դնել: Բայց որ արտահայտությունը տրաֆարետ ա, համոզված եմ: Ինչո՞ւ: Որովհետև էդ կարգի համեմատություններն առավելապես տրաֆարետային, մակերևութային բնույթ ունեն:
Նույնիսկ ՀԱԿ-ը ՀՀՇ չէր: Եվ էստեղ ավելի լավի կամ վատի հարց էլ չէ, կարող ա ՔՊ-ն ավելի լավը լինի, կարող ա ավելի վատը լինի: Պարզապես չի կարող այլևս լինել ՀՀՇ, ինչպես որ այլևս չի կարող ՀՀԿ լինել, օրինակ: Կյանքը փոխվում ա, աշխարհը փոխվում ա, մարդը փոխվում ա: 1,5 տարեկան երեխեն սմարթֆոնին տիրապետում ա գրեթե 50-60 տարեկանի ճարպկությամբ: Ու մեկ էլ էդ ֆոնին լսում ես՝ ֆլանը դառնալու ա ՀՀՇ, ֆստանը դառնալու ա ՀՀԿ: Ու հիշում ես Վարդան Մամիկոնյանին»:
Հակոբ Բադալյան. Facebook