Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել ԻՊ-ի վերջին հարավային հենակետում

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների տիրապետության տակ մնացած վերջին տարածքներում Աս-Սաֆա հրաբխային հովտի շրջանում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը, արշավի ընթացքում սիրիական կառավարական զորքերին հաջողվել է մեծ թվով ահաբեկիչների վերացնել:
Հեռուստատեսության աղբյուրը հավելել է, որ շարունակվում է ազատագրված տարածքների մաքրումը ԻՊ-ի գրոհայիններից:
Սիրիական «ՍԱՆԱ» գործակալության հաղորդմամբ՝ սպանված գրոհայինների թվում է նաև ԻՊ-ի առաջնորդը՝ Աբու Հաջիր աշ-Շիշանի մականունով: