Դեր Զորում 40 խաղաղ բնակիչ է զոհվել
Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան ավիահարված է հասցրել սիրիական Դեր Զոր նահանգի Ալ-Բաքաան բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 40 խաղաղ բնակիչ է զոհվել:
Այս մասին տեղեկացնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությանը, որի տվյալներով՝ զոհվածների թվում երեխաներ և կանայք կան:
Անցյալ չորեքշաբթի «ՍԱՆԱ» գործակալությունը հաղորդել էր, որ միջազգային կոալիցիան Դեր Զոր նահանգի բնակելի շրջանների ուղղությամբ հարված է հասցրել կասետային ռումբերի կիրառմամբ: Հարվածների հետևանքով, սիրիական պաշտոնական ԶԼՄ-ների տվյալներով, մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել և վիրավորվել: