Թրամփը խոստովանել է` սխալ է գործել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ սխալ է գործել: Այս մասին նահագահն ասել է Fox News Sunday-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվելու է այս կիրակի:
Նա խոստովանել է, որ իր կողմից սխալ էր Վետերանների օրն Առլինգտոնի ազգային գերեզմանատուն չայցելելն ու այնտեղ կազմակերպված հատուկ միջոցառմանը ներկա չլինելը:
«Իրականում ես պետք է գնացած լինեի Սռլինգտոն, բայց չափազանց զբաղված էի: Դե գիտեք՝ ինչպես է դա լինում»,-ասել է Թրամփը:
«Բայց չէ՞ որ դա Վետերանների օրն էր»,-պնդել է լրագրողը:
Նախագահն ընդունել է, որ չգնալով սխալ է գործել՝ միևնույն ժամանակ ևս մեկ անգամ ընդգծել է, որ զբաղված էր այլ պետական գործերով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփին քննադատել էին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ անձրևի պատճառով ամերիկացի զինվորների գերեզմանատուն այցը չեղարկելու համար: