Ֆրանսիայում բողոքի ակցիաների հետևանքով մահացել է մեկ մարդ, տուժել 47-ը
Ֆրանսիայում տեղի են ունեցել ցույցերի բենզինի գնի բարձրացման համար, ինչի արյունքում 47 մարդ է տուժել: Հայտնում է France Info-ն:
Բացի այդ, մի քանի քաղաքացի ձերբակալվել է: Ըստ վերջին տեղեկությունների՝ ցույցերին մասնակցել են 125 հազար մարդ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցույցերի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի:
Բողոքի ակցիայի մասնակիցները մեղղադրում են նախագահ Էմանուել Մակրոնին, որ նա մոռացել է «փոքրիկ մարդկանց»: