Անգելա Մերկելը խոստովանել է միգրացիոն քաղաքականությունում թույլ տված սխալները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ միգրացիոն քաղաքականությունում սխալներ է գործել, գրում է Deutsche Welle-ն:
Կանցլերն այս մասին ասել է Հեմնից քաղաքում, որտեղ օգոստոսին ենթադրաբար ներգաղթյալների կողմից սպանվել էր տեղի բնակիչներից մեկը:
Քաղաքում անցկացվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ընթացքում աջակողմյան արմատականները հարձակվել են ներգաղթյալների վրա:
Մերկելը խոստովանել է, որ Հեմնիցում «սարսափելի սպանություն է իրագործվել, որը գրգռել է մարդկանց»:
Կանցլերն ասել է, որ Գերմանիայի կառավարությունը սխալ է թույլ տվել՝ չսահմանափակելով ներգաղթյալների հոսքը երկիր: