Հայերը պարել են Սիմֆերոպոլի օդանավակայանում Հովհաննես Այվազովսկու համար (տեսանյութ)
ՌԴ Սիմֆերոպոլի իջազգային օդանավակայանում տեղի է ունեցել «Ռուսաստանի մեծ անունները» խորագրով համազգային մրցույթը, որտեղ պետք է քվարկեին մի մեծի օգտին, ում անունը կդառնա երկրի օդանավակայանների համար լրացուցիչ անուն:
Հայկական համայնքի ներկայացուցիչները ևս հավաքվել էին օդանավակայանում, որպեսզի քվեարկեին աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու օգտին, ինչպես նաև հայկական քոչարի պարելու համար:
Տեղացի հայերը խոստովանել են, որ քվեարկել են ոչ միայն նրա համար, որ Այվազովսկին հայտնի է ողջ աշխարհում, այլև ելնելով այն հանգամանքից, որ նա ազգությամբ հայ է:
Քվերակությունը տևելու է մինչև 2018-ի նոյեմբերի 30-ը: