Բաքուն քննադատել է Ֆրանսիային Բակո Սահակյանին հյուրընկալելու համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ուղղել Ֆրանսիային Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի ժամանակ: Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության բաժնի մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան: Հայտնում է Тасс-ը:
«Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է ուղղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին»,-ասել է Աբդուլլաեվան:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը գնահատում է այն փաստը, որ Ֆրանսիան, լինելով Անվտանգության խորհրդի անդամ և որպես ԵԱՏՄ Մինսկի խմբի նախագահող երկիր, պայմաններ է ստեղծում «օկուպացված տարածքի» ներկայացուցչի այցի համար և դրա շրջանակներում որոշակի հանդիպումների համար և այդպիսով խրախուսում օկուպացիոն ռեժիմին:
«Մենք համարում ենք, որ Ֆրանսիայի կողմից այդ քայլը օբյեկտիվության և անաչառության հարցում կասկածի տեղի է տալիս»,- նշել է Աբդուլլաևան: