Մոսկվայում հրդեհ է բռնկվել նավթավերամշակող գործարանում. տարածման վտանգ կա (տեսանյութ)
160 հրշեջ ներգրավվել է Մոսկվայի հարավարևմտյան Կապոտնյա թաղամասում գտնվող նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին։ Վտանգ կա, որ նավթը մշակող հանգույցներից մեկից հրդեհը կարող է անցնել մյուսին։
Այս պահին հրդեհի բոցերը բարձրանում են մինչև 10 մետր, և հրշեջները փորձում են տեղայնացնել այն։ Դրան արդեն տրվել է բարդության երկրորդ աստիճան։
Այս պահին հայտնի տվյալներով՝ հրդեհի պատճառով տուժածներ չկան։