Թրամփը պատասխանել է «ռուսական գործը» հետաքննող դատախազի հարցերին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գրավոր պատասխանել դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերին: Նա հետաքննում է ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ գործը, հաղորդում է Reuters-ը:
Թրամփի խոսքով՝ ինքը դատախազի հարցերին ինքնուրույն է պատասխանել, սակայն Մյուլլերին պատասխանները դեռ չի ուղարկել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն այս հետաքննությունը «կախարդների որս» է անվանել: