Պատգամավորներից շատերը վաղը լալահառաչ ձայնով կգոռան, որ ժողովուրդը կործանվում է
«Այսօր խորհրդարանում տապալվեց իմ հեղինակած նախագիծը, որով Հայաստանում օրենքի ուժով արգելվելու էր տեղական ու միջազգային տարատեսակ «վիվարոների» ու «տոտոների» գործունեությունը:
Գործող կառավարությունը և իր հենարան «Ելք» խմբակցությունը դեմ էին նախագծին: Ներկա ու նախկին հանրապետական շատ պատգամավորներ ևս դեմ էին. կառավարությունը նրանց «քաջալերել» էր դեմ լինել: Սա արդեն անցյալ է:
Մի քանի օրից էլի քարոզարշավ է, այսօր իմ նախագիծը տապալած ուժերից ու պատգամավորներից շատերը վաղը լալահառաչ ձայնով կգոռան, որ ժողովուրդը կործանվում է, ազգին դարձրել են ղումարբազ, ու, որ ընտրվելու դեպքում օրենք են ընդունելու ու արգելելու են «վիվարոների» ու «տոտոների» գործունեությունը:
Նախընտրական հանդիպումներին պատշգամբներից հետևող մեր հայրենակիցներն էլ էլի թեկնածուներին մատով ցույց կտան բակում գտնվող «վիվարոների» գրասենյակը` հույսով, որ գոնե այս անգամ հարցը լուծում կստանա»:
Սամվել Ֆարմանայան, Facebook