Էդիկին մեկդ ասեք՝ յուղ է վառում
«Էդիկ, դու ձենդ չկտրես հանկարծ.
Ներողություն արտահայտությանս համար. Էդ արձակված ազգային ժողովն ինչո՞ւ է նիստեր գումարում, որոշումներ կայացնո՞ւմ, որ հլը մի հատ էլ ամբաղ-զամբաղ ելույթներ պիտի լսենք: Հասկանում եմ, որ ԱԺ արձակումն աննախադեպ բան է, բայց վերջապես մեկը պիտի՞ մեկնաբանի, թե ինչ է նշանակում արձակված խորհրդարան: Ես, օրինակ, պատկերացնում էի, որ արձակված խորհրդարանը տուն է գնալու, կամ՝ քննարկումներ անելու իրավունք ունենալու է, իսկ որոշում կայացնելու իրավունք չի ունենալու: Իսկ այդ ընթացքում արտառոց պատահարների դեպքում (այդ դեպքերը սպառիչ ցանկով պիտի սահմանված լինեին նույն, այսպես կոչված՝ սահմանադրության մեջ), նոր պիտի իրավունք ունենար որոշումներ կայացնելու: Հասկանալի է, որ սերժիկի պատվերով մի քանի սերժաբարոների գրած սահմանադրությունը նման ռիսկեր ոչ երևակայում էր, ոչ էլ գրել է, ու չի նախատեսել այդ ռիսկերի կառավարումը, բայց դա չի նշանակում, որ արձակված խորհրդարանը պիտի գործեր որպես չարձակված: Եվ ամենահետաքրքիրը, եթե արձակված խորհրդարանը պիտի գործեր որպես չարձակված, ի՞նչ էր խանգարում ամեն օր այնտեղ տանել ընտրական օրենսգրքի լրացումների և փոփոխությունների փաթեթը; Թող ամեն օր ԱԺ-ից փախնեին նրանք, որ սխտորից վախենում էին... Էդիկին մեկդ ասեք՝ կոլցի է ջարդել, յուղ է վառում, թող շարունակի զառանցել իր կարծիքով շատ հրատապ և պետականաշեն թեմաներով, թե բա՝ գեյերը, թե՝ բա կաթողիկոսը, լսել ենք, շատ ենք լսել, թող բացի իր մասին ի քորոց սրտի, ներողություն՝ ի խորոց սրտի կենացները կարդա ամենուր, և իմանա, որ ոչ մի քվե չեն ստանալու, ուզում՝ է չոքեչոք գնա հասնի Երուսաղեմ»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյան. Facebook