Սելենա Գոմեսը մեքենայից իջնելիս ընկել է (տեսանյութ)
LifeStyle
Չհասցրեց մամուլը քննարկել Ջասթին Բիբերի պահվածքը' նշելով, որ Սելենա Գոմեսը պետք է դրական ազդեցություն թողնի նրա վրա, ինչ երգչուհին հայտնվեց նմանատիպ պատմության մեջ' առաջացնելով բամբասանքի թեմա։
Ծննդյան տոնից հետո, վերադառնալով հյուրանոց, Սելենան իրեն սպասող երկրպագուների աչքի առաջ կարելի է ասել ընկավ մեքենայից։ Ականատեսների խոսքով' երգչուհին գցել է շրթներկը, կռացել, որ այն վերցնի, բայց բարձրանալ կարողացել է միայն թիկնապահի օգնությամբ։
Սելենան այնպիսի տեսք ուներ, ասես մի քանի օր զբաղված է եղել միայն ծննդյան տոնակատարությունը նշելով։