Առաջին պաշտոնյան եմ, ով համարձակվել է անձամբ գտնվել «դեպքի» վայրում. Արմեն Փամբուխչյան
Հայաստանի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն facebook-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ այսօր այցելել է Մեղրաձոր-Ֆիալետովո թունել, և դա իր համար իրական փորձություն է եղել:
«Օրը սկսեցի էքստրիմալ փորձությունով՝ Մեղրաձոր-Ֆիալետովո թունելում գտնվելով:
Պարզվեց՝ առաջին պաշտոնյան եմ, ով համարձակվել է անձամբ գտնվել «դեպքի» վայրում:
Ինչ խոսք, սարսափելի և բարձր վտանգավորության վթարային վիճակում է գտնվում թունելը»: