Բազմազավակ հայ տղամարդը զոհվել է Յարոսլավլ-Կոստրոմա ավտոճանապարհին (լուսանկար)
Յարոսլավլ-Կոստրոմա ավտոճանապարհին Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատար ավտոմեքենայի, գրում է 76.ru-ն: Վարորդը մահացել է տեղում:
Հայտնի է, որ Ford-ի ղեկին եղել է 54-ամյա տղամարդ՝ Մխիթար անունով, որը ընկերոջ մոտ Յարոսլավլ էր եկել Հայաստանից մոտ 3 ամիս առաջ: Այդ օրը նա և ընկերը տարբեր մեքենաներով ուղևորվում էին Կոստրամա:
«Ես նրա հետևից էի ընթանում, մոտեցա դեպքի վայրին 10 րոպե հետո: Ես շոկի մեջ էի, այնպիսի պլաններ ուներ: Վերջին շրջանում այնքան ուրախ էր: Մխիթարը Հայաստանում կին ուներ, 2 որդի և դուստր»,- պատմել է զոհվածի ընկերը՝ Գուրգենը:
Գուրգենը կարծում է, որ իր ընկերը չէր կարող վազանց կատարել, քանի որ իր ավտոմեքենայի արագությունը բավարար չէ վազանց կատարելու համար: Նա ենթադրում է, որ մեղավոր է բեռնատարի վարորդը:
«Ես միայն ցանկանում եմ, որ արդարությունը վերականգնվի»,- ասել է Գուրգենը:
ՃՏՊ-ն տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Նեկրասովսկի շրջանում՝ Պեսոչնոյե ավանի մոտ: