Թեյլոր Սվիֆթի թողած թեյավճարները կազմում են 500 դոլար
Ֆիլադելֆիայի ռեստորաններից մեկի աշխատողների զարմանքը սահման չուներ,երբ Թեյլոր Սվիֆթը մատուցողուհուն թողել էր 500 դոլար թեյավճար։
Հաղորդվում է, որ հեռուստաշոուներից մեկից հետո երգչուհին ընկերների հետ գնացել է ռեստորան' ընթրելու։ Հետաքրքիրն այն է, որ ընկերախմբի ընդհանուր հաշիվը կազմել է 800 դոլար, սակայն երգչուհին վճարել է ևս 500 դոլար' որպես թեյավճար։
Երգչուհին մշտապես աչքի է ընկնում իր առատաձեռնությամբ, այդ պատճառով էլ People ամսագիրը Թեյլորին ճանաչել է անցած տարվա ամենաառատաձեռն երգչուհի;
Կան դեպքեր նաև ամենաժլատ աստղերի մասին.
Մայլի Սայրուսն ընդհանրապես չի սիրում թեյավճար թողնել, իսկ երգիչ Աշերը մի անգամ մատուցողին տվել է իր ստորագրությունը' գումարի փոխարեն։