Վիճակախաղով 1.5 միլիարդ շահած հաջողակը չի գալիս իր գումարի հետևից
Mega Millions ամերիկյան վիճակախաղի հաղթողը, ով ջեքփոթով շահել է 1.5 միլիարդ դոլար, արդեն երեք շաբաթ է չի եկել իր շահած գումարը ստանալու համար: Հարավային կարոլինացի հաջողակը չի գալիս իր շահումի հետևից հայտնում է Daily Mail-ը:
Mega Millions-ի կանոններով՝ կազմակերպիչները չգիտեն հաղթողի անունը, իսկ վերջինս իրավունք ունի իր անունը գաղտնիի պահելու: հայտնի է միայն, որ տոմսը գնվել է հոկտեմբերի վերջին Սիփսոնվիլլում:
Համաձայն կանոնների՝ հաղթողը կարող է իր շահումը վերցնել 180 օրվա ընթացքում:
Վիճակախաղի կազմակերպիչները ամեն գնով ցանկանում են տեղեկացնել հաղթողին իր հաջողության մասին: