Բա էդ օրենքը ու՞մ համար է. «Տերն ու ծառան» (տեսանյութ)
Տերն ու ծառան հայկական կատակերգական կինոնկար է, որը լույս է տեսել 1963 թվականին: Ռեժիսորը Դմիտրի Կեսայանցն է, իսկ սցենարի հեղինակն է Երվանդ Մանարյանը ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքին: Ֆիլմը նրբորեն ցույց է տալիս, որ մարդկանց հարաբերություններում կարևոր դեր է խաղում ոչ թե սոցիալական կարգավիճակը այլ մտավոր հատկությունները և անհատի բնավորությունը:
Տեր. Մեր պայմանն էլ սա է... Մինչև կկվի ձեն տալը, մեզանից ով բարկանա, մի կթանի փողը տա մյուսին:
Տեր. Բա էդ օրենքը ու՞մ համար է: Անթառամ, մի էն գիրքը բեր... «Եվ աշխատանքն է, որ քաղցրացնում է մարդու կյանքը, և ուժ տալիս նրան: Եվ իզուր չէ ասել Սողոմոն իմաստունը, որ ծառի տակ պարկողի բերանը տանձ չի ընկնում:» Հա՜... հետո, գլուխ Գիմ Դա. «Եվ այստեղ է ասել Տեր Սանտրոսը՝ ով ալարի, ոչ դալարի:» Եվ գլուխ Ռա Ջե, «Աշխատաբքն է որ կաթից կարագ է հանում, ալյուրից հաց և գաթա և շատ ուրիշ համով...»
Ծառա. Հա՛, բարկանում եմ, վայ քու տված...