Պաշտոնապես ամուրի. Եվգենի Պետրոսյաննն ու Ելենա Ստեպանենկոն ամուսնալուծվեցին
Մոսկվայի Խամովնիչյան դատարանը չեղյալ է համարել ռուսական հումորային արտիստներ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը:
«Դատարանը բավարարեց ամուսնալուծության մեր պահանջը, չնայած այն հանգամանքին, որ Ստեպանենկոն ամեն կերպ ձգձգում էր այդ գործընթացը: Մենք դա համարում ենք փոքր, բայց կարևոր հաղթանակ: Եվգենի Վահանովիչն այժմ պաշտոնապես ամուրի է», - մեջբերում է Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքերը՝ ՏԱՍՍ-ը:
Արվեստագետների միջև ամուսնալուծության գործընթացը սկսվել է 2018 թվականի ամռանը: Այն ժամանակ ամուսինները դիմել էին դատարան, համատեղ ձեռք բերված գույքի բաժանման նպատակով: