11 մարդ է մահացել Հնդկաստանում ցիկլոնի հետևանքով
«Գաջա» ցիկլոնի պատճառով հնդկական Թամիլնադ նահանգում 11 մարդ է զոհվել: Ավելի քան 76 հազարը տարհանվել են ավելի անվտանգ վայրեր: Այս մասին հայտնում է India Today-ը:
Անձրևները ուժգին քամիների ուղեկցությամբ հինգշաբթի օրը խուժել է ափամերձ տարածքները, իսկ ուրբաթ գիշերը ցիկլոնը ավելի է ուժեղացել է:
Ավելի շատ տարերային աղետից տուժել են Նագապատինամ, Տիրուվարուր և Տանջոր քաղաքաները: Ցիկլոնի հետևանքով վայր են ընկել ծառեր, որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել: 7 շրջաններում կրթական հաստատություններում դադարեցվել են դասընթացները: