«Ես մելամաղձոտ եմ գուցե այն պատճառով, որ մայրս հայ է...» այսօր ծագումով հայ ֆրանսիացի կինոռեժիսոր Ֆրենսիս Վեբերի ծննդյան օրն է
Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ Ֆրենսիս Վեբերը ծնվել է 1937թ. հուլիսի 28-ին Ֆրանսիայի Նյուիլի-սյուր-Սեն քաղաքում: 1976 թվականին Պիեռ Ռիշարի մասնակցությամբ նկարահանել է իր առաջին ֆիլմը' «Խաղալիքը»: Ֆիլմը մեծ հաջողություն է բերել նրան: Այնուհետև նա Ժերար Դեպարտիե և Պիեռ Ռիշար աստղային զույգերի մասնակցությամբ նկարահանել է մի շարք կատակերգություններ' «Ձախողակները», «Հայրիկները», «Ընթրիք հիմարի հետ» և այլն: «Ես մելամաղձոտ եմ գուցե այն պատճառով, որ մայրս հայ է...»,-սիրում էր կրկնել նա: