Աստղաբաշխական թվեր.որքան մարդու կյանք են խլել ԱՄՆ-ի մասնակցությամբ պատերազմները
Միացյալ Նահանգները ծախսել է գրեթե վեց տրիլիոն դոլար` ավելի քան երկու տասնամյակ պատերազմ վարելու համար: Այսպես է մտածում հեղինակավոր Բրաունի համալսարանում անցկացված ուսումնասիրության հեղինակ Նետա Կրոուֆորդը,- հայտնում է Ռիա Նովոստին:
Նրա հաշվարկներով, 2001 թվականից մինչեւ 2019 ֆինանսական տարվա վերջը պատերազմի վրա ծախսվել է 5.9 տրիլիոն դոլար:
Բացի այդ, ուսումնասիրության համաձայն, Աֆղանստանում և Իրաքում տեղի ունեցած պատերազմներում, ինչպես նաև Սիրիայում և այլ երկրներում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում 480.000 մարդ է զոհվել, որոնցից 244.000-ը խաղաղ բնակիչներ են:10 միլիոն մարդ փախստական է դարձել:
Պենտագոնը հայտարարում է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից, երբ Միացյալ Նահանգներում ահաբեկչություններ են տեղի ունեցել, մինչև 2018 թ. ֆինանսական տարվա ավարտը, ռազմական գործողություններին կուղղվի մոտ 1,7 տրիլիոն դոլար: Այս գումարը ներառում է ոչ միայն Իրաքում և Աֆղանստանում տեղի ունեցող պատերազմների ծախսերը, այլև մի շարք երկրներում ռազմական գործողություններ, որը վարչակազմը արդարացնում է որպես ահաբեկչության դեմ պայքար:
Եթե Միացյալ Նահանգները շարունակի նման մասշտաբով ծախսել, ապա նույնիսկ եթե 2023 թ. բոլոր պատերազմները ավարտվեն, ընդհանուր ծախսերը կկազմեն $ 6.7 տրիլիոն, ասվում է հայտարարության մեջ: