Սինգապուրում Պուտինին «ստիպել» են մետաղորսիչ սարքի միջով անցնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սինգապուրում Suntec ցուցահանդես-վաճառքի կենտրոնում, որտեղ նա մասնակցել է Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովին, խնդրել են անցնել մետաղորսիչ սարքի միջով: Այս մասին հայտնում է «Комерсант» թերթը:
Ըստ թերթի՝ Պուտինը ցանկացել է «սովորականի պես» անցնել, մինչդեռ նրան «ուղղորդել են» դեպի մետաղորսիչ սարքը:
«Մետաղորսիչ սարքի միջով անցկացնել կարելի է ում ուզես, բայց ոչ նախագահին, այնուամենայնիվ, Պուտինին քաղաքավարի կերպով ուղղորդեցին դեպի սարքը», - նշում է թերթի թղթակիցը:
Թերթն ընդգծում է, որ դեպքը «բացառիկ» է, սովորաբար պաշտոնական միջոցառումների ժամանակ երկրների ղեկավարների ու նախարարների համար առանձին՝ առանց մետաղորսիչ սարքի մուտք են ապահովում:
Թղթակիցը հավելում է, որ երբ Պուտինն անցել է սարքի միջով, մետաղորսիչը «զնգացել» է: