Պուտինին Սինգապուրում ստիպել են անցնել մետաղյա դետեկտորի միջով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են անցնել Սինգապուրի Suntec առևտրի տոնավաճառի մետաղական դետեկտորի միջով, որտեղ նա մասնակցում էր Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովին: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը:
Թերթը գրում է, որ Պուտինը ցանկացել է անցնել «ինչպես միշտ», սակայն նրան «ուղղորդել են» դեպի մետաղյա դետեկտորը:
Ընդգծվում է, որ նման իրավիճակը համարվում է «բացառիկ», քանի որ, սովորաբար, պաշտոնական իրադարձություններում պետությունների ղեկավարների և նախարարների համար բացվում են առանձին մուտքեր առանց՝ ստուգման: Նշվում է, որ երբ նախագահը անցել է շրջանակից, մետաղյա դետեկտորը «զնգացել է»: