Բազմաթիվ միգրանտներ հավաքված են Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանի մոտ
Կենտրոնական Ամերիկայի երկրներից տասնյակ միգրանտներ, հասնելով Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին, չորեքշաբթի օրը հավաքվել են Տիխուանա նահանգի սահմանային պատի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մեքսիկայի հեռուստատեսության տվյալներով, որոշ ժամանակ նրանք նստած էին ցանկապատի վրա, իսկ միգրանտներից մեկը նույնիսկ թռել է Միացյալ Նահանգների տարածք, բայց հետո վերադարձել է: Միգրանտների գործողություններին հետևել են ամերիկյան սահմանապահ սպաները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ սահմանին տեղակայվելու է մինչև 15 հազար զինվոր, կանխելու անօրինական միգրանտների երկիր մուտք գործելը, նշելով, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են ընդունել իրավաբանական հիմքերով ընդունելության դիմումներ:
Հիմա միգրանտների մի քանի քարավաններ, հիմնականում Հոնդուրասից, ԳՏՆՎՈՒՄ ԵՆ Մեքսիկայի տարածքում: Ուղևորության նպատակն է Միացյալ Նահանգներ մտնելը: