Ֆրանսիան ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պատմական դաշնակիցներ են, բայց դաշնակից լինելը չի նշանակում լինել վասալ:
Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին չորեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել է ֆրանսիական «Շառլ դը Գոլ» օդանավում TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«ԱՄՆ-ն մեր պատմական դաշնակիցն է և շարունակում է մնալ: Սակայն դաշնակից լինելը չի նշանակում լինել վասալ: Մենք չպետք է նրանցից կախված լինենք »,- ասել է Մակրոնը, մեկնաբանելով Փարիզի և Վաշինգտոնի հարաբերությունների ներկայիս իրավիճակը:
Նա չի մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ում իր հասցեին արված քննադատությունները: «Ես չեմ պատրաստվում պատասխանել թվիթերին, և ես չեմ կարծում, որ ֆրանսիացիները ինձանից դա են սպասում», - ասել է Մակրոնը: Նա ընդգծել է, որ «դաշնակիցները պետք է հարգեն միմյանց»:
«Մեծ պահերին մենք դաշնակիցներ էինք: Մենք միասին խոստացել ենք ամեն օր ահաբեկչության դեմ պայքարել Սիրիայում եւ Աֆրիկայում: Մեր զինվորներն ամեն օր միասին են գործում », - ասաց նա: