ԱՄՆ-ը պատրաստ է Չինաստանի հետ սառը պատերազմին. Մայքլ Փենս
Միացյալ Նահանգները պատրաստ է Չինաստանի հետ սառը պատերազմի, այն դեպքում, եթե Պեկինը չփոխի իր քաղաքականությունը: Այս մասին երեքշաբթի օրը ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը՝ «The Washington Post» թերթին տված հարցազրույցում, հաղորդում է TASS- ը:
Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Պեկինի հետ, սակայն դրա համար Չինաստանը պետք է պատրաստ լինի լրջորեն փոխել իր քաղաքականությունը, այդ թվում նաև տնտեսական և ռազմական ոլորտներում: «Կարծում եմ, դա մեծապես կախված կլինի Արգենտինայից», - ասել է նա:
Միացյալ Նահանգների փոխնախագահի խոսքերով, Չինաստանի համար սա վերջին հնարավորությունն է` կանխել սառը պատերազմի սցենարը Միացյալ Նահանգների հետ: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է նման սցենարի, և ինչ կլինի, եթե Չինաստանը չկատարի այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ են նման դիմակայությունից խուսափելու համար, Փենսը պատասխանել է. «Մենք իսկապես հավատում ենք, որ մենք այժմ ուժեղ դիրքում ենք», - ավելացրել է նա: