Ռուսների մի մասը ցանկանում է տեղափոխվել Հայաստան՝ աշխատանք գտնելու համար. հարցում
Ռուսական «Ռոմիռ» հետազոտական հոլդինգը ռուսների շրջանում հետազոտություն է անցկացրել՝ երկրում աշխատելու հնարավորությունների և միջոցների վերաբերյալ, ինչպես նաև աշխատանք որոնելու համար իրենց բնակության վայրը փոխելու ցանկության մասին:
«Արդյունքները ցույց են տվել, որ ռուսների մեծամասնությունը չի ցանկանում փոխել իրենց բնակության վայրը հանուն նոր աշխատանքի: Այն մասին, որ կարող էին տեղափոխվել Ռուսաստանի մեկ այլ շրջան, ասել է 18%-ը: Մոտ 5%-ը նշել է, որ կարող էին տեղափոխվել այլ պետություններ, մասնավորապես՝ Հայաստանն ու Բելառուս, 77% -ը նշել է, որ չեն ուզում փոխել իրենց բնակության վայրը աշխատանք փնտրելու համար,- հայտնում է Ռիա Նովոստին: