Սպիտակ տան ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել Մելանիա Թրամփի հետ կոնֆլիկտի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտոնանկ անել Սպիտակ տան ղեկավար Ջոն Քելլիին, հաղորդում է NBC-ն:
Նշվում է, որ Քելլին լարված հարաբերությունների մեջ է ինչպես նախագահի, այնպես էլ մի շարք պաշտոնյաների հետ: Բացի այդ, առաջին տիկին Մելանիա Թրամփը ևս պնդում է, որ Քելլին պաշտոնանկ արվի:
Հեռուստաալիքի տվյալներով, Մելանիան բազմիցս Ջոն Քելլիին խնդրել է վարչակազմում աշխատանքի տեղավորել իր մի քանի օգնականներին, սակայն Քելլին ամիսներով նրա հարցմանը չի արձագանքել:
Իմանալով այս մասին, Թրամփը կատաղել է և պահանջել, որ Քելլին տեղ գտնի Մելանիայի մարդկանց համար, քանի որ առաջին տիկինը Սպիտակ տանը շատ քիչ աշխատողներ ունի: