Հրդեհ է բռնկվել Բաքվի «Շիմալ» էլեկտրակայանում
Հրդեհ է բռնկվել Բաքվի Խազարի շրջանի Շուվելյան բնակավայրի տարածքում գտնվող «Շիմալ» էլեկտրակայանի պահեստային տրանսֆորմատորում:
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, դեպքի վայրում աշխատում են հրշեջ մարտական հաշվարկները: Օպերատիվ միջոցառումների արդյունքում հրդեհն արդեն մարվել է: Դեպքի վայր է մեկնել երկրի արտակարգ իրավիճակների հարցերով նախարարը:
Ադրբեջանի ԱԻՆ հաղորդմամբ՝ ներկա պահին վերացվում են հրդեհի հետևանքները: Նշվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ միջադեի հետևանքով չեն լինի: