Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Միլանում հնարավոր հանդիպման հարցը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Բաքվում քննարկում են դեկտեմբերի 6-7-ը Միլանում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման առաջարկը, որը հղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Интерфакс-Азербайджан»-ի հարցին ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ առաջարկն իրենք ստացել են, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կարող են դեկտեմբերի սկզբին Միլանում անցկացնել Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ հերթական հանդիպումը: