Ռուսաստանում կինը դանակի 50 հարված է հասցրել ընկերուհուն՝ կատվին չկերակրելու պատճառով
ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում կինը սպանել է իր ընկերուհուն կատվին չկերակրելու համար, գրում է РИА Новости գործակալությունը:
Հուլիսի վերջին կինը հյուր է գնացել ընկերուհու տուն: Այցի ընթացքում նա նկատողություն է արել ընկերուհուն այն բանի համար, որ նա «սովամահ է անում» ընտանի կենդանիներին, և առաջարկել է կերակրել կատվի ձագին: Ընկերուհին կտրուկ հրաժարվել է, որից հետո հարբած հյուրը վերցրել է դանակն ու մոտ 50 հարված հասցրել տանտիրուհուն: Վերջինս տեղում մահացել է:
Դատարանը կնոջը սպանության հոդվածով մեղավոր է ճանաչել և դատապարտել 9 տարվա ազատազրկման: