Ամերիկյան պատժամիջոցների պատճառով Գերմանական Wintershall ընկերությունը դադարեցրել է աշխատանքն Իրանում
Գերմանական Wintershall նավթագազային ընկերությունը դադարեցրել է աշխատանքն Իրանի տարածքում՝ այդ երկրի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների պատճառով: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար կազմի անդամ Մարտին Բախմանը, գրում է РИА «Новости» գործակալությունը:
Նա նշել է, որ նման պայմաններում իրենց պես ընկերության համար աշխատելն ուղղակի անհնարին է, քանի որ Wintershall-ում միշտ նախընտրում են հետևել օրենքին, կանոններին, հասանելիություն ունենալ ֆինանսական շուկաներին:
«Այնպես որ, ԱՄՆ սահմանած պատժամիջոցների պատճառով մենք ստիպված եղանք դադարեցնել մեր աշխատանքն Իրանում: Շատ ենք ցավում դրա համար: Կարծում եմ, որ մենք այնտեղ հասել էինք մեծ առաջընթացի», - ասել է Բախմանը: