Բաքվում դիվահարին ծեծելով մահվան են հասցրել
Բաքվում հինգ մարդ, նրանց թվում՝ մի մոլլա, ծեծելով մահվան են հասցրել 1993թ․ծնված հոգեկան հիվանդ տղամարդուն, որի մեջ, նրա հոր կարծիքով, դև էր բնակվում։ Այս մասին տեղեկացնում է sputnik.az-ը։
Մահացողի հայրը ինքն է դիմել մոլլային՝ իր որդու միջից անմաքուր ուժերը հալածելու խնդրանքով․ էկզորցիզմի մեկ սեանսի համար վճարել է մոտ 235 դոլար։ Վարձակալած բնակարանում դիվահարին սկսել են ծեծել նռան ծառի ճյուղերից պատրաստված մտրակներով։ Օգնության են կանչել նաև հարևաններին, որպեսզի նրանք օգնեն բռնել հիվանդին։
Նշվում է, որ ծեծը շարունակվել է երկու ժամ, ինչից հետո հիվանդը մահացել է ցավի շոկից։
Ձերբակալված հինգ անձանց հանդեպ դատական գործ է հարուցվել «Մահվան ելքով ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու» մեղադրանքով։