«Խեղդվում եմ, պարկը հանե՛ք գլխիցս». թուրք լրագրողը հայտնել է սպանված սաուդացի լրագրողի վերջին խոսքերի մասին
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի վերջին խոսքերը լսելի են սպանության ձայնագրության մեջ, որը թուրք իրավապահները փոխանցել են ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային, Գերմանիային ու այլ երկրների: Նման հայտարարություն է արել «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում թուրք լրագրող Նազիֆ Քարամանը:
Նա պատմել է, որ սպանությունն իրականացրած սաուդացիների խումբը դաժանաբար խեղդամահ է արել լրագրողին, ձայնագրության մեջ լսվում են Խաշոգջիի վերջին խոսքերը.՝ «Խեղդվում եմ, պարկը հանեք գլխիցս»։
Հիշեցնենք, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողը հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում: