Տաջիկստանում կանխվել է երկրում գտնվող ռուսական ռազմաբազայի դեմ ահաբեկչական հարձակումը
Տաջիկստանի հատուկ ծառայությունները կանխել են երկրում գտնվող ռուսական ռազմաբազայի դեմ ահաբեկչական հարձակումը, այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետկոմիտեում ունեցած իր աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ իրավապահներին հաջողվել է ձերբակալել 12 անձի, որոնք կասկածվում են Տաջիկստանում գտնվող թիվ 201 ռուսական ռազմաբազայի ու ռուսական դպրոցի տարածքում հարձակման նախապատրաստման համար:
Նշվում է, որ ձերբակալվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են:
Հայտնի է, որ կասկածյալները ձերբակալվել են Դուշանբեում:
Այլ տեղեկություններ առայժմ չեն փոխանցվում: