Եվրահանձնաժողովը մտադիր է վերանայել ու բարելավել միգրացիոն օրենքների որոշ կետեր
Եվրահանձնաժողովը մտադիր է վերանայել ու բարելավել միգրացիոն օրենքների որոշ կետեր: Մասնավորապես դիտարկվում է ԵՄ կազմի մեջ չմտնող երկրների բարձր որակավորում ունեցող մասնագետների համար դյուրացնել կապույտ անցագրի տրամադրման գործընթացը, որով նրանք ավելի հեշտ մուտք կգործեն ԵՄ երկրներ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի 2019 թվականի աշխատանքային ծրագրում:
«Եվրոպան պետք է ավելին անի օրինական միգրացիայի ուղղությամբ տարվող աշխատանքներում: Մենք պետք է հավասարակշռված արձագաքենք շուկայի պահանջարկին ու հետագայում որակավորված մասնագետների պակասի մասին ազդակներին՝ միևնույն ժամանակ կարևորելով ԵՄ հետաքրքրությունները»,- ասված է փաստաթղթում:
Կառույցից հայտարարում են, որ միգրացիոն գործընթացների հետ կապված խնդիրները դեռևս շարունակելու են գոյություն ունենալ որոշ ժամանակ, չնայած դրանք անհամեմատ նվազել են անցած՝ 2015-2016 թվականներից հետո: