Երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է տուժել
Լոնդոնում երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է տուժել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է շտապօգնության քաղաքային ծառայությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք 20 հոգու օգնություն ենք ցուցաբերել եւ նրանցից 18-ին հիվանդանոց ենք տեղափոխել»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։
Սքոթլանդ Յարդը հայտնել է, որ երկհարկանի ավտոբուսը, որի ղեկին հարբած վարորդ է եղել, բախվել է մի քանի մեքենաների եւ մտել ավտոբուսի կանգառ։