Ադրբեջանցի երկրպագուները փորձել են խլել հայկական դրոշը
Նախօրեին Մոսկվայում կայացել է ACB Promotion մարտեր առանց կանոնների մրցաշարը երկու հայազգի մարզիկի մասնակցությամբ: Խոսքը Գեորգի Կարախանյանի և Էդուարդ Վարդանյանի մասին է:
Ինչպես հայտնում է First Armenian Front (FAF) երկրպագուների խմբի Facebook- ի էջը, մարզիկներին մեծ աջակցություն է ցույց տվել հայկական համայնքը՝ Հայաստանի և Արցախի դրոշներով:
«Կարախանյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի երկրպագուները փորձել են հայերից խլել հայկական երկու պետության դրոշները: Երկրպագուների միջև ձեռնամարտն ավարտվել է ադրբեջանցիների խայտառակ պարտությամբ և փախուստով», - ասվում է Facebook- ի գրառման մեջ:
Մրցավարների միաձայն որոշմամբ Վարդանյանը հաղթող է ճանաչվել ռուս Ուստարմագոմեդ Գաջիդաուդովի հետ մենամարտում: Գեորգի Կարախանյանը նույնպես հաղթել է իր մրցակից Տիմուր Նագիբինին, որը որակազրկվել է ոչ մարզական վարքի՝ մարտի ավարտից հետո մրցակցին հարվածելու համար: