Տարեսկզբից շուրջ 20 հազար սիրիացիներ են վերադարձել Լիբանանից
Տարեսկզբից շուրջ 20 հազար փախստականներ, որոնք պատերազմի պատճառով լքել էին Սիրիան եւ հաստատվել Լիբանանում, իրենց տներ են վերադարձել «Ջեյդեթ Յաբուս» անցակետով, որը գտնվում է Դամասկոսից ոչ հեռու: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի պետի տեղակալ գեներալ-մայոր Եվգենի Խարչենկոն:
«Մեր հաշվարկների համաձայն, 2018 թվականի սկզբից «Ջեյդեթ Յաբուս» անցակետով մշտական բնակության վայրեր են վերադարձել 20 հազարից ավելի փախստականներ»,- նշել է նա: Սիրիացի փախստականններից շատերը հարկադրված էին Լիբանանում անցկացնել մեկից ավելի տարիներ:
Կենտրոնի տվյալներով՝ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը կազմում է մոտավորապես 1,5 մլն, նրանցից շուրջ 380 հազարը երկիրը լքել են մարտական գործողությունների սկսվելուց հետո: Ընդամենը հուլիսի 18-ից Լիբանանից եւ Հորդանանից Սիրիա են վերադարձել 29 հազարից ավելի փախստականներ: