Թուրքիան և Ադրբեջանն անգլերենին ամենավատը տիրապետող երկրների շարքում են
Անգլերենի իմացության մակարդակը պարզելու համար EF Education First միջազգային ուսումնական կենտրոնը հարցումներ և հետազոտություններ է իրականացրել:
EF Education First-ը հարցումներ է անկացրել 88 երկրների 1,3 մլն քաղաքացիների շրջանում:
Հարցումներն անցկացվել են այնպիսի երկրներում, որոնց մայրենին չի հանդիսանում անգլերեն լեզուն:
Հարցումների արդյունքներով կենտրոնը իմացությունների մակարդակները բաժանել է «շատ լավ», «լավ», «միջին», «վատ», «շատ վատ» դասակարգումների:
Թուրքիան և Ադրբեջանը Եվրոպական 19 երկրների շարքում զբաղեցրել են անգլերենին ամենավատը տիրապետող երկրների շարքում:
Երկրների ընդհանուր ցուցակում Թուրքիան և Ադրբեջանը հայտնվել են «շատ վատ» դասակարգման մեջ: