Նիդեռլանդներում առաջին անգամ բժշկին մեղադրել են էվթանազիայի կանոնների խախտման մեջ
Նիդեռլանդներում դատախազությունն առաջին անգամ դատարան է ուղարկել բժշկի դեմ գործ էվթանազիայի անցկացման կանոնների խախտման պատճառով, հայտնում է BBC News-ը:
Սա 2002 թվականին այս միջամտության օրինականացումից հետո նման առաջին մեղադրանքն է:
Խոսքը վերաբերում է 2016 թվականին 74-ամյա կնոջ էվթանազիային, որն ապրում էր ծերանոցում և դեմենցիայով էր հիվանդ:
Դատախազության կարծիքով՝ էվթանազիա անցկացնելու համար բժիշկը բավարար հիմքեր չի ունեցել, քանի որ այդ մասին կարգադրության փաստաթուղթը, որը հիվանդը գրել էր մահվանից մի քանի տարի առաջ, «հստակ չէր եւ հակասական»: Դրանից բացի, կինը պարբերաբար խոսել է ինչպես իր մահանալու, այնպես էլ հակառակ ցանկության մասին:
«Դատախազության կարծիքով՝ բժիշկը պետք է կնոջ հետ քննարկեր՝ նա արդյոք նախկինի պես ցանկանում է մահանալ: Այն, որ նա հիվանդ էր դեմենցիայով, դա չի փոխում»,- նշված է հայտարարության մեջ:
Բժիշկը, ում անունը չի հրապարակվում, լրագրողներին ասել է, որ զգույշ է գործել եւ ափսոսում է քրեական հետապնդման ենթարկվելու համար: