Կալանքից ազատված ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևը վերադարձել է Մոսկվա
Ռուս գործարար, «Մոնակո» ֆուտբոլային ակումբի նախագահ Դմիտրի Ռիբոլովլևը, որին Մոնակոյի իշխանությունները մեղադրանք էին առաջադրել կոռուպցիայի գործով, ներկայում Մոսկվայում է գտնվում:
Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, Ռիբոլովլևի ներկայացուցիչ Դմիտրի Չեչկինը տեղեկացրել է, որ գործարարն ազատ է արձակվել գրավի դիմաց և ոչ թե երկրից դուրս չգալու ստորագրությամբ: Նրան չեն արգելել հեռանալ Մոնակոյից, նրա նկատմամբ դատական վերահսկողություն է սահմանվել, որի շրջանակներում նրան չի թույլատրվում հանդիպել գործով անցնող անձանց հետ: Նա պետք է ծանուցման դեպքում ներկայանա հարցաքննության, ինչպես նախկինում: