Թուրքիայի ոստիկանությունը առգրավել է 15 հազար պատմական նմուշներ
Թուրքիայի ոստիկանությունը առգրավել է 15 հազար արժեքավոր պատմական նմուշներ և երկրի պատմության մեջ նմանատիպ ամենամեծ գործողության արդյունքում ձերբակալել է 27 կասկածյալների:
Գործողությունը անց է կացվել մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում երկրի 12 նահանգներում։ Հայտնաբերվել են Հին Հռոմի և Հունաստանի դարաշրջանների, ինչպես նաև 15 մլն դար վաղեմության իրեր՝ տեղեկացնում է Milliyet-ը։