Պուտինը մասնակցել է Տուրգենևի հուշարձանի բացմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ռուս գրող Իվան Տուրգենևի հուշարձանի բացման արարողությանը: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, նոր հուշարձանը դարձել է «Տուրգենևի շրջանի» ճարտարապետական-թանգարանային համալիրի մի մասը, որը ներառում է գրողի տուն-թանգարանը և այգին:
«Իվան Սերգեևիչը մշտապես մնաց ռուս անձնավորություն, փառավորեց մեր մայրենի լեզուն, բնությունը, մեր ժողովրդի էությունն ու հոգին: Նա մնացել է ռուս գրող և ռուսական մարդ»,- ասել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ Տուրգենևն իր տաղանդով արդեն ճանաչված է իր ժամանակակիցների մոտ, այդ թվում` արտասահմանում: Նախագահի խոսքերով, գրողը ժամանակի ամենհայտնի հեղինակներից էր: