Թրամփը Twitter-ում բացասական է արտահայտվել Մակրոնի հասցեին. Ֆրանսիական կողմը այն համարել է թյուրիմացություն
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները հանդիպում են ունեցել Փարիզում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Մկրոնի և Թրամփի հանդիպումը Փարիզում տեղի է ունեցել Թրամփի Twitter-ում գրառում անելուց մի քանի ժամ անց, որտեղ նա վիրավորանքներ է հասցրել Մակրոնին, որ ԵՄ-ն պետք է ունենա սեփական բանակ, որպեսզի պաշտպպանվի մյուս երկրներից, այդ թվում նաև՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Մակրոնի աշխատակազմից Թրամփի այս քայլը անվանել են թյուրիմացություն:Ինչից հետո արդեն Ելիսեյան պալատի ներկայացուցիչը ասել է. «Ես կարծում եմ,որ մենք ավելի մոտ ենք, քան կարող է թվալ»:
Դոնալդ Թրամփը իր կնոջ՝ Մելանիայի հետ այցելել էր Ֆրանսիա՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազի100 ամյակին նվիրված միջոցառմանը: